Ահա՝ ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախկին պատգամավոր և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գույքերի և դրամական միջոցների մասին դատախազության հրապարակմանը:

«Ոչ վաղ անցյալում Վահե Հակոբյանը եղել է Սյունիքի մարզպետը, 2018 թվականից հետո էլ` «Հայաստան» դաշինքի պատգամավոր, արմատական ընդիմադիր:

2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը:

Ներկայումս ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ Վ.Հակոբյանից բռնագանձելու`

— 12 անշարժ և շարժական գույք
— 20 միլիոն 778 հազար դոլար,
— ակտիվներ:
Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են:

Այսօր էլ, հանուն գողացածը պահելու, միավորվում են տեղական և ոչ տեղական օլիգարխիաների ներկայացուցիչներ, ովքեր փորձելու են մեծ գումարներ ծախսելով վերջին ճակատամարտը տալ հայոց պետականության դեմ՝ մի վերջին անգամ հույս փայփայելով, որ կարող են մոլորեցնել կամ խաբել հայ ժողովրդին»,- գրել է Խաչատրյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ