![]()
Լոռու մարզի դատախազի՝ Գյուլագարակ համայնքի ղեկավարին հասցեագրած միջնորդագրի արդյունքում Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.857921 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 7 հողամասի նկատմամբ:
Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 4 միլիոն 131 հազար դրամ է:
Հիշեցնենք, որ 2025 թվականին ևս քրեական վարույթի շրջանակում դատախազի՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարին հասցեագրած միջնորդագրի արդյունքում համայնքին է վերադարձվել գյուղատնտեսական նշանակության 4 հողամաս՝ 0.13572 հա, 0.708749 հա, 0.45116 հա և 0.446412 հա մակերեսներով:
![]()