![]()
Մոնբլանի լեռնազանգվածի իտալական կողմում՝ Պունտա Հելբրոններ կայանից մոտ 500 մետր ցածր, ձնահոսք է տեղի ունեցել։
Ձնահոսքի հետևանքով մահացել է 3 լեռնադահուկորդ, դեպքի վայրում իրականացվել են փրկարարական աշխատանքներ։
Ալպերի այս բարձրագույն կետը (4810 մ) հայտնի է իր լեռնային տուրիզմով, բայց նաև վտանգավոր սառցադաշտերով։
Ընդհանուր առմամբ, փետրվարի առաջին շաբաթում Իտալիայի լեռներում մահացել է 13 դահուկորդ, լեռնագնաց և զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային թիվ է, հայտնել է Ալպյան փրկարարական ծառայությունը։
![]()