Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին․ կան տուժածներ

Փետրվարի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ «Կովկաս» համալիրի դիմաց, բախվել են 27-ամյա Գրիգոր Դ.-ի վարած BMW մակնիշի և 35-ամյա Ռուբեն Թ.-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, BMW-ն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը։

BMW-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ