Արեգնադեմի դպրոցը 30 տարի շարունակ գործել է բնակելի 3 տներում․ այսօր գյուղն ունի նորակառույց դպրոց․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է լուսանկարներով, ցուցադրելով, թե ինչպիսի տեսք ունի Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրի դպրոցը նախկինում և հիմա։

Արեգնադեմ բնակավայրի դպրոցը 30 տարի շարունակ գործել է բնակելի երեք տներում։  Դպրոցի համար նախատեսված շինություններում անգամ սանհանգույց չկար, իսկ լվացվելու նպատակով երեխաները օգտվում էին դրսում գտնվող աղբյուրից:

Այսօր արդեն Արեգնադեմ գյուղն ունի  նորակառույց դպրոց՝ ժամանակակից պահանջներին համապատասխան ու գույքով հագեցած։

Բարով վայելեք Արեգնադեմի սիրելի բնակիչներ ։)

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ