Ծառուկյանը հիմա էլ Արթուր Վանեցյանի հետ է կոալիցիա կազմում

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սահակյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

Մեռած ընդդիմությունը կյանքի նշաններ է ցույց տալիս, կամ ինչպես կարճ ժամանակում դառնալ ծաղրի առարկա:

Բա չիմացաք ժող ջան, Գագիկ Ծառուկյանը հիմա էլ Արթուր Վանեցյանի հետ է կոալիցիա կազմում: Այն, որ ասում են՝ սաղ պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը, հիմա սրանցնա: Այս միությունը երկար կյանք չի ունենալու և իր նպատակին չի հասնելու, քանի որ այս երկու խեղկատակները իրականում իրար ատում են: Նրանց միակ ընդհանուր նպատակը էժանագին մանիպուլյացիաներով ձայներ մուրալն է:

Այս ամենը տեսնելիս հասկանում ես, որ մեր ընդդիմությունն ուղղակի իրականությունից կտրված է, իսկ գետնի վրա աշխատում է միայն իշխանությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ