![]()
Ֆրանսիան և Հնդկաստանը երկու մեծ ժողովրդավարություններ են, երկու ռազմական և տեխնոլոգիական տերություններ, Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ, սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Նա տարածել է նաև Ֆրանսպրես գործակալության գրառումը, որտեղ ասված է. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի սկսում է եռօրյա այցը Հնդկաստան, որտեղ բանակցությունները կկենտրոնանան արհեստական բանականության ոլորտում համագործակցության և Dassault Rafale կործանիչներ գնելու բազմամիլիարդանոց գործարքի վրա»։
![]()