![]()
«Թբիլիսին պատրաստ է ամբողջությամբ վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը», — այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Շատ հարցերում մեր տեսակետները ԱՄՆ նոր վարչակազմի հետ համընկնում են։ Մենք ուշի-ուշով կհետևենք իրադարձությունների զարգացմանը՝ հատկապես հաշվի առնելով աշխարհում ստեղծված բարդ ու անկանխատեսելի աշխարհքաղաքական իրավիճակը», — Թբիլիսիում, խորհրդարանում իր ամենամյա ուղերձում հայտարարել է Կավելաշվիլին։
Վրաստանի նախագահն այսօր ընդգծել է, որ Թբիլիսին պատրաստ է վերականգնել կառուցողական հարաբերությունները նաև Եվրամիության հետ։
«Որևէ մեկի համար, սակայն, գաղտնիք չէ, որ եվրոպական բյուրոկրատիան անթաքույց կերպով միջամտում է մեր երկրի ներքին գործերին։ Կարծես թե այդ մարդկանց դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ Վրաստանը անկախ ու ինքնիշխան պետություն է», — հայտարարել է Կավելաշվիլին։
![]()