Հաղորդում հանցագործության մասին, Ձևիստները ընտրակաշառք են խոստանում:

Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը քիչ առաջ դիմելով ուսանողներին, իր տեսաուղերձում հայտարարում է, որ Կարապետյանը կվճարի 100 ուսանողի ուսման վարձը ընտրություններից հետո:

Զարմանալի է, որ իրենց իրավաբանության աստվածներ համարող Գոհար Մելոյանն ու Քոչարյանի ճամբարից Կրապետյանների մոտ թռած Արամ Վարդևանյանը տեղյակ չեն ու չեն զգուշացրել կուսակից ընկերոջը, որ նման կոչը պարունակուն է քրեորեն պատժելի արարք և վաղը քննչական մարմինները ոչ միայն վարույթ կնախաձեռնեն այլ նաև ԿԸՀ-ի համար սա կարող է ծանրակշիռ դերակատարում ունենալ ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ կուսակցության գրանցման հարցում:

Մեր տեղեկություններով իրավապաշտպան կառույցներից մեկն արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ նրանց սա քրեական օրենսգրքի 221.1 հոդվածի խախտում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ