![]()
Հայաստանի բանկերը 2025 թվականն ամփոփել են մոտ 421 մլրդ դրամի շահույթով. դա 17 տոկոսով գերազանցում է նախանցյալ տարվա ցուցանիշը (360 մլրդ դրամ): Այս մասին փետրվարի 17-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:
ՀԲՄ նախագահը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանում գործող բոլոր 17 բանկերը 2025 թվականի արդյունքներով նշված են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Նշվեց, որ նախորդ տարի բանկերը վճարել են ընդհանուր առմամբ 164 մլրդ դրամի հարկ՝ 45 միլիարդ դրամով կամ շուրջ 38 տոկոսով ավել, քան 2024 թվականին: Աճել է նաև բանկերի վճարած շահութահարկի ծավալը: Ֆինանսական այս հաստատություններն ապահովել են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների վճարած շահութահարկի մոտ 30 տոկոսը:
![]()