![]()
«Մենք այնպիսի մի բան ենք սահմանել, որ աշխարհի շատ երկրներում չկա: 100-տոկոսանոց թափանցիկ ընտրություն ենք իրականացրել: Որևէ բողոքարկում չունենք, քանի որ ընտրությունները եղել են լեգիտիմ»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով կուսակցության կազմակերպած ընտրությանը:
«Հաջորդ փուլով առաջին 50 հորիզոնականում գտնվող մարդիկ կմասնակցեն, այնուհետև կձևավորվի ամբողջական ցուցակ»,- հավելում է նա:
Հասմիկ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Կիսվելով իր տպավորություններով՝ վերջինս ասում է՝ ՌԴ-ի մեր գործընկերները արդեն շատ ավելի գործընկերային են հարաբերվում բոլոր առումներով. «ՌԴ-ում հասկանում են, որ մենք արդեն այլ հնարավորություններ էլ ունենք: ՌԴ-ում ասացին՝ ուրախ են, որ ՀՀ-ն և Ադրբեջանը կարգավորել են հարաբերությունները, կարևորը խաղաղությունն է, ինչով կարող են կաջակցեն»:
Հակոբյանը նկատում է. «Հայաստանի վարկանիշն այնքան ենք բարձրացրել, որ մեզ զենք են վաճառում, ներդրումներ առաջարկում, շատ երկրներ երազում են սրա մասին, իսկ ընդդիմությունը քիչ է մնում՝ խմբեր ձևավորի, գնա Իրան համոզի, թե ՀՀ-ն իրենց դեմ է աշխատում, անբարոյականություն է, հարվածում են իրենց երկրին»:
Իշխող ուժի անդամի խոսքով՝ ընդդիմությունը բլոկներով է ուզում գնալ ընտրություններին:
«Ընթացքում իրար կհարվածեն, վերջում օլիգարխիկ առանձնյակները միավորվելու են: Գրկից գիրկ են թռնում, բայց քաղաքացին տեր է կանգնելու իր հեղափոխությանը»,- վստահ է Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ ստեղծված իրավիճակին, նա ասում է. «Կտրիճ Ներսիսյանը չէ որոշում՝ ինչ անի, ինչ ասեն, դա էլ անելու է: Իր որոշելով լիներ, վաղուց գնացած կլիներ»:
Հակոբյանը նաև ընդգծում է. «Ովքեր խոսում են եկեղեցու բարենորոգման դեմ, նրանք Կտրիճ Ներսիսյանի հետ կիսում են եկեղեցու պղծումը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()