Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու խափանման միջոցները փոխվել են

Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, կիրառվել է գրավ՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելք։

Կաթողիկոսի եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը նույնպես փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ՝ տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամի չափով և բացակայելու արգելքով։

Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են խուլիգանության և Էջմիածնում թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։ Թեկնածուն Հարություն Մկրտչյանն է:

Գարեգին Բ-ի 68-ամյա եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և վերջինիս որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել 2025 թվականի նոյեմբերի 3-ին: Այն բավարարվել է:

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների՝ Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչությունը խոչընդոտած Գ.Ն.-ի և Հ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ