Երբեմն աշխարհի ամենահզոր բանակը կարող է այնքան ուժեղ ապտակ ստանալ, որ տեղից չշարժվի․ Խամենեի

Երբեմն աշխարհի ամենահզոր բանակը կարող է այնքան ուժեղ ապտակ ստանալ, որ տեղից չշարժվի։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ արձագանքելով ԱՄՆ սպառնալիքներին։

«Նրանք անընդհատ խոսում են Իրանի ուղղությամբ նավ ուղարկելու մասին։ Իհարկե, նավատորմը վտանգավոր բան է, բայց ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այդ նավը ծովի հատակը ուղարկել», – ասել է Խամենեին։

Իրանի հոգևոր առաջնորդը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ