Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 4-5, մի քանի մարզում՝ 6-9 աստիճանով․ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում փետրվարի 17-ի ուշ երեկոյան, 18-19-ը, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, փետրվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով:

Երևանում փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ