![]()
Մոսկվայում բնակելի շենքի դիմաց դիեր են հայտնաբերվել։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ մահացած զույգը՝ 41-ամյա Վասիֆը և 38-ամյա Այգյունը, հագուստի և ներքնազգեստի խանութի սեփականատերեր էին։ Նրանք իրենց բիզնեսը սկսել էին Խանտի-Մանսիի ինքնավար շրջանում, որոշ ժամանակ առաջ տեղափոխվել Մոսկվա և խանութ բացել իրենց տան մոտ։ Նախնական տեղեկություններով՝ նրանք ինքնասպան են եղել, դրդապատճառը դեռևս հայտնի չէ:
Զույգն ունի երեք երեխա։ Նրանց հինգամյա երեխան դեպքի պահին բնակարանում է եղել։
![]()