![]()
Օրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Գոգավան» մաքսային անցման կետ է ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց, որը ՀՀ-ից պետք է շարժվեր դեպի Վրաստան:
Մեքենան ենթարկվել է մաքսային զննության:
Տրանսպորտային միջոցի սրահի հետնամասի աջ և ձախ կողմերում գտնվող բաժակների համար նախատեսված պլաստմասսե հարմարանքներն ապամոնտաժելուց հետո հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ՝ ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր:
Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319 գրամ, որից 540 գրամը՝ ոսկենման մետաղից են եղել, իսկ 2779 գրամը՝ սպիտակ ոսկուն կամ արծաթին նմանվող մետաղից։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
![]()