«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին. վարորդը ոչ սթափ է եղել

Փետրվարի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Ո.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Արզական ավտոճանապարհի Արզական բնակավայրի վարչական տարածքում՝ կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ