Բռնաճնշումներից բողոքողները հայտարարում են, թե ապօրինի մանիպուլյացնելու ճանապարհով են գնալու. Հոխիկյան

«Կանայք և գլոբալ անվտանգությունը մտակենտրոնի» ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վերջին հայտարարություններին:

««Բռնաճնշումներից» ու մի շարք այլ «ապօրինություններից» բողոքող ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ ընտրություններին մասնակցելու են վարչապետի անօրինական թեկնածուով, հետն էլ երկրի սահմանադրական կարգը ապօրինաբար մանիպուլյացնելու ճանպարհով են գնալու, որ բռնապետական ՌԴ-ն ներկայացնող իրենց առաջնորդին իշխանության բերեն:

Բայց միաժամանակ չեն մոռանում ճոռոմաբանել «իրավունքներից», «խոսքի ազատությունից» և ժողովրդավարական ու ազգային մի շարք այլ արժեքներից:

Եթե սա բավարար չէ, որ ՌԴ շահերը ներկայացնող որևէ կուսակցության կամ դաշինքի օգտին քվեարկելու նպատակ ունեցողները հասկանան, որ դրանով քվեարկում են հօգուտ ՀՀ պետականության ապամոնտաժմանը, Հայաստանի գուբերնիա դառնալու օգտին, որտեղ «ընդդիմադիր փրկիչները» ՌԴ տեղական բդեշխիկների դերը կստանձնեն, ապա ոչինչ բավարար չի լինի»,- գրել է Հոխիկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ