![]()
Առաջին լրատվականին տված հարցազրույցի ժամանակ դերասան Սերգեյ Դանիելյանը հիշեցրել է Քոչարյանի աարած հայտնի արտահայտությունը՝ «Չի կարելի, Ռուսաստնը էդ երկիրը չէ, որ կարողանաս հետը էդ լեզվով խոսաս»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով ներկայացված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի երեքշաբթի՝ հունիսի 25-ին, ժամը 16:00-ին:
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, անակնկալ հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու:
«Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախեւառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։
Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսեւորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից ըստ էության հրաժարվելուն, ելնելով արդարադատության շահերից, դատական ստուգումը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու»,–հայտարարեց դատավորը եւ շտապեց հեռանալ խորհրդակցական սենյակ: Թեեւ պաշտպանները հայտարարեցին, որ իրենք ասելիք ունեն, սակայն ապարդյուն:
![]()