![]()
«Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ՔԿԱԳ-ում գրանցել են իրենց ամուսնությունը»,- այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե՛լ զուսպ, լինե՛լ կոռեկտ։ Շնորհակալություն»,- գրել է Աննա Հակոբյանը։
![]()