![]()
Բաքվի դատարանը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Դատախազն ավելի վաղ պահանջել էր Վարդանյանի համար ցմահ ազատազրկում:
Փետրվարի 10-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունն ավարտվել է, և նա հանդես է եկել եզրափակիչ խոսքով:
Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների՝ «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքով նախատեսված այլ ծանր հանցագործությունների համար:
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն ի սկզբանե անջատվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց ընդհանրական գործից, դատաքննությունն անցկացվում էր առանձին։
![]()