![]()
Երեկ ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոյի եղբոր որդին իր ֆեյսբուքյան էջում սովորության համաձայն որոշել էր փիառվել (գովազդվել) Հայաստանում գործող Մուլտի Ագրո ընկերության մթերման կայանի հաշվին՝ կիսվելով տեսանյութով և հայատարարելով, թե նմանօրինակ կայաններր պետք է գործեն ու գյուղացու հոգսը թեթևացնեն։
Ամեն բան ճիշտ կլիներ, եթե չպարզվեր, որ այս մթերման կայանի ստեղծման գործում ՀՀ կառավարության որոշմամբ պետությունը հսկայական ներդրումներ է արել, աջակցել է կայանի ստեղծմանը։
Օրինակ՝ թվով 6 ոռոգման առաջադիմական շարժական համակարգ ձեռք բերելու համար մթերման կայանին պետության կողմից տրամադրվել է 45 մլն ՀՀ դրամ փոխհատուցում։ Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման համար «ՄՈՒԼՏԻ ԱԳՐՈՎԵՅ» ՍՊԸ-ին տրամադրված լինզինգի գումարը՝ 215.7 մլն ՀՀ դրամ։ 2026 թվականի հունվար ամսին ձեռք է բերվել ևս 2 հատ ագրոպարենային ոլորտի սարքավորում : Լիզինգի գումարը՝ 143.2 մլն ՀՀ դրամ։
Փաստացի Նարեկ Կարապետյանն էլի ուշացավ, առաջարկում է անել մի բան, ինչը պետությունը վաղուց արել է և շարունակում է անել։ Իսկ Նարեկի արածը ոչ այլ ինչ է, քան ուրիշի՝ պետության արածի հաշվին գովազդվել։
![]()
![]()