![]()
«Օսկար» մրցանակի դափնեկիր, ամերիկացի դերասան Ռոբերտ Դյուվալը մահացել է 95 տարեկան հասակում, հաղորդում է CNN-ը։
Դյուվալը առավել հայտնի է «Կնքահայրը» և «Կնքահայրը 2» ֆիլմերում իր դերերով, որտեղ նա մարմնավորել է Թոմ Հագենին՝ Կորլեոնե ընտանիքի խորհրդականին և փաստաբանին: Նա խաղացել է նաև «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում, որտեղ մարմնավորել է փոխգնդապետ Քիլգորին, ով հայտնի է իր «Ես սիրում եմ առավոտյան նապալմի հոտը» արտահայտությամբ։
Դյուվալը 6-ական անգամ ներկայացվել է Օսկարի և Ոսկե Գլոբուսի, խաղացել է 130-ից ավելի ֆիլմերում՝ կերտելով տարբեր կերպարներ։
![]()