![]()
Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում:
«Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված:
Ընդհանուր առմամբ 2026թ. կիրականացվի 200 հազար քմ աշխատանք: Նախ իրականացվում է երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:
Երթևեկությունը անխափան կազմակերպելու նպատակով փոսային նորոգումները կազմակերպվում են գիշերային ժամերին։
Արդեն ապրիլ ամսից կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()