Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվել է Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվել է Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի։

«Բան չի փոխվել, փոխվել է միայն գումարելիների տեղը, վերջնաարդյունքը նույնն է։ Իրենք բոլորը ծայրագավառիստների մի մեծ խմբակ են ու ծառայում են նույն նպատակին՝ Հայաստանը ծայրագավառի վերածելուն»,- գրել է Չախոյանը:

Ավելի վաղ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնել էր, որ քննարկումների և երկխոսության արդյունքում դրական համարելով Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են այդ ծրագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ