Դսեղի հարակից անտառում ապօրինի հատվել են մեծ թվով ծառեր

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Դսեղ գյուղի հարակից անտառում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենա:

«Դսեղ գյուղի բնակիչ 41-ամյա վարորդը հայտնել է, որ բենզասղոցով ապօրինի հատել է հաճարենի տեսակի ծառեր և պատրաստել փայտանյութ:

Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ապօրինի ծառահատման հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է 351 000 դրամի վնաս: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Դսեղ գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նա ներկայացրել է բենզասղոցը։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ