Բ-ին և եպիսկոպոսներին չի կարելի ՀՀ-ից բաց թողնել. իշխանությունը հանցագործությունների մասին տեղյակ է

«Մենք պետք է իրար լսենք»:

«Հայկական ժամանակ»-ի տաղավարում այս մասին ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների Հայաստան այցին:

Ըստ նրա՝ առանց այս հանդիպումների խաղաղության գործընթացը անհնար է պատկերացնել:

«Խաղաղությունը առաջին հերթին պետք է պահանջված լինի հասարակությունների մոտ: Ճիշտ է, կա փոխադարձ անվստահություն, մենք երկար տարիներ իրար սպասել ենք, քայլ առ քայլ պետք է թշնամությունը կոտրվի: Ոչ մեկը չի ուզում պատերազմ»,- նկատում է նա:

Զրուցակցի խոսքով՝ եթե պատերազմ չլինի, խաղաղության պայմանագիրը ստորագրվի, մեր բոլոր հայրենակիցները Բաքվից կվերադառնան. «Բոլորը պետք է շփվեն, առևտուրը զարգանա: Մենք այլընտրանք չունենք, պետք է գնանք դեպի խաղաղություն, այլընտրանքը պատերազմն է: Մենք չպետք է մահանանք»:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերի, մասնավորապես նրան, որ Սամվել Կարապետյանը, լինելով երկքաղաքացի, ուզում է դառնալ ՀՀ վարչապետի թեկնածու, Ստեփանյանը նկատում է՝ ընտրել են այս ճանապարհը, քանի որ այլ ճանապարհ չունեն:

«Եթե խոստանում են Արցախը հետ բերել, արյան միջոցով են դա անելու: Պատերազմ հրահրողները երբեք չեն կռվում, ԱԺ-ում դրոշ տնկածները չեն կռվելու»,- շեշտում է Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն, քաղաքագետն ասում է. «Բ-ին և մի քանի եպիսկոպոսների չի կարելի Հայաստանից բաց թողնել, նրանք կարող են երկրից դուրս գալ և էլ չվերադառնալ: Իրենք գիտեն, որ իշխանությունները իրենց գործած հանցագործությունների մասին տեղյակ են»:

Վերջինիս նկատառմամբ՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ու որոշ եպիսկոպոսներ ամեն ինչ անելու են ընտրություններին, որ կոծկեն իրենց հանցագործությունները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ