![]()
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 2 անգամ։
Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
«Ընդհանուր դեպքերի գրեթե 81%-ը կազմում են 0-18 տարեկանները:
Առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի հարուցիչներ»,- ասվում է հաղորդագրությունում։
![]()