![]()
Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ հասարակությունները պետք է ձևավորեն կամուրջներ, որոնց միջոցով հնարավոր կդառնա երկու երկրների ամբողջական համակեցությունը:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների Հայաստան այցին:
«Ընդ որում՝ խոսքը բարեկամության և եղբայրության մասին չէ, այլ համընկնող շահերի: Հայաստան-Ադրբեջան պատվիրակությունների անդամները ունեն երկկողմանի կապեր և՛ իշխանության, և՛ հասարակության հետ, ու նման հանդիպումների ժամանակ շատ հարցերի լուծումներ են գտնվում»,- ասում է Ղևոնդյանը՝ միաժամանակ շեշտելով, որ այս հանդիպումները կարևոր են նաև խաղաղության ամրապնդման համար:
Ըստ նրա՝ հանդիպման ժամանակ բոլոր հարցերը, որոնք մտահոգել են կողմերին, ներկայացվել են, բարձրացվել են նաև գերիների հետ կապված հարցեր:
Ղևոնդյանն ասում է՝ համառ խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև ընտրություններ:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերի, մասնավորապես նրան, որ Սամվել Կարապետյանը, լինելով երկքաղաքացի, ուզում է դառնալ ՀՀ վարչապետի թեկնածու, զրուցակիցը նկատում է. «Հայաստանի սահմանադրական կարգը խախտողները Սամվել Կարապետյանենց ասած կառավարումն են ցանկանում, ուզում են, որ ուժեղ ձեռքը իրենց փոխարեն որոշումներ կայացնի: Սամվել Կարապետյանի ուժը կբավարարվի 20-30 տոկոս ձայն հավաքելով, նրա ուզածը մյուս պրոռուսական ուժերին հաղթելն է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()