Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդը նայելով հարսանիքի տեսանյութը նկատել է, որ իր կինը ձեռքը դրել է իրեն շնորհավորելու համար մոտեցած տղամարդու ուսին․ նա փորձել է հանդիպել այդ տղամարդու հետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել մարզերից մեկի բնակիչ 51-ամյա Մայրանուշ Գ․-ն և հայտնել, որ փետրվարի 4-ին իր քրոջ որդին, Երևանի բնակիչ 34-ամյա Արման Կ․-ն դիտելով 3 ամիս առաջ մարզերից մեկում տեղի ունեցած հարսանիքի տեսաձայնագրությունը, նկատել է, որ Մայրանուշ Գ․-ի որդին՝ 36-ամյա Սոս Ֆ․-ն շնորհավորելու նպատակով մոտեցել է Արման Կ․-ին և վերջինիս կնոջը, որի ժամանակ Արման Կ․-ի կինը ձեռքը դրել է Սոս Ֆ․-ի ուսին, ինչն էլ բարկացրել է Արման Կ․-ին և վերջինս զանգահարել է և հանդիպում պահանջել Սոս Ֆ․-ից, իսկ փետրվարի 8-ին այցելել է վերջինիս աշխատանքի վայր, սակայն նա հրաժարվել է հանդիպել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մայրանուշ Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ Սոս Ֆ․-ն իր բարեկամներից տեղեկացել է, որ Արման Կ․-ն ասել է, որ պատրաստվում է իր առողջությանը վնաս հասցնել և հնչեցրել է սպառնալիքներ, ինչը Սոս Ֆ․-ն իրական է համարում։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ