![]()
2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 միլիոն 403.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։
Նշվում է, որ դա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է կազմում։
Հայաստանը 2026 թվականի հունվարին Ադրբեջանից ներմուծել էին 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին։
Վառելիքի առաջին խմբաքանակը ներմուծվել էր 2025 թվականի դեկտեմբերին՝ A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։
![]()