Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների

Վերջերս Երևանում ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ շարունակելով․

«Հարցմանս ի պատասխան ստացա նաև պաշտոնական վիճակագրություն, և որպես ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար՝ սիրով կիսվում եմ այդ տվյալներով։

Միայն 2025 թվականին՝ 2024-ի համեմատ, Հայաստան է այցելել 178%-ով ավելի շատ վիետնամցի զբոսաշրջիկ։ Իսկ եթե համեմատենք 2019 թվականի հետ՝ աճը պարզապես տպավորիչ է՝ 1067%։

Սա փաստում է, որ Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում աշխարհի տարբեր անկյուններից եկող մարդկանց համար։ Եվ սա դեռ սկիզբն է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ