![]()
Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ: Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին երկու դրվագով մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և նրան ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։
Դատավճռի դեմ դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, իսկ պաշտպանները խնդրել էին ճանաչել Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր բողոքները և դատավճիռն անփոփոխ թողել: Այս որոշման դեմ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ:
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարի 12-ից մտել է օրինական ուժի մեջ։
![]()