![]()
Նախօրեին հայտնել էինք Արմավիրի մարզի Արևիկ գյուղում առևանգված 15-ամյա աղջկա մասին: Համագյուղացիների խոսքով՝ նա դպրոցից դուրս է եկել ու սիրած տղայի հետ գնացել անհայտ ուղղությամբ:
Դպրոցի տնօրենն ընտանիքից տեղեկացել է, որ ազգությամբ եզդի աղջիկը ծնողներին հաղորդագրություն է ուղարկել, թե իր կամքով է հեռացել, ավելի ուշ նաև զանգահարել է ու ասել՝ իր հետ ամեն ինչ կարգին է. խնդրել է բողոքը հետ վերցնել, փոխանցում է «Նյուզ»-ը:
![]()