![]()
«Մկոյի հետ բաժանվելուց հետո ես չեմ ընդունում Հայկոյի այս տարբերակը, որովհետև ինքը այնքան տաղանդավոր մարդ էր, պետք է շարունակեր իր թատերական գործունեությունը: Ինչ-որ ներկայացումներ է անում, բայց այս կեղտոտ բանի մեջ, որ նա մտավ, ես հիասթափվեցի:
Այսօր, որ ասում են՝ Հայկո, ես մի քիչ լուրջ չեմ ընդունում: Ես չեմ սիրում, որ մարդ իր կյանքն ու գործունեությունն ինչ-որ բանի համար կարող է վտանգել և ջուրը գցել: Ինձ դա դուր չի գալիս:
Նա այնքան լավ մարդ էր, հիմա լրիվ փոխված կլինի: Ես իր հետ չեմ շփվել ճիշտն ասած: Մի հարցով նրան դիմեցի, երբ նոր էր հեղափոխությունը եղել և ինքը բացասական արձագանք տվեց, ես մտածեցի, որ մենք երևի ընկերներ չենք»,-Tete A Tete-ի եթերում Հայկ Մարությանի մասին ասել է դերասանուհի Արմինե Պողոսյանը:
![]()