Նարեկ Կարապետյանը կլինի «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի առաջին համարը․ ինչ կարգավիճակ կունենա նա

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը կլինի «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ նշելով, որ Նարեկ Կարապետյանը կունենա անցումային համակարգողի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ այս ուժի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Հայաստանի գործող օրենսդրությամբ, սակայն, նա չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու, քանի որ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածով պատգամավորի և կառավարության անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։ Սամվել Կարապետյանը, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունի նաև այլ երկրների քաղաքացիություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ