![]()
Այսօր Բուն Բարեկենդանի օրը ԱՄՆ հայ մասոնները Վռամ Մարտիրոսյանի գլխավորությամբ դարձյալ Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ հավաքվել էին ԱՄՆ Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ եկեղեցու բակում։
Նրանց այս հավաքն ամենևին էլ խաղաղ բնույթ չէր կրում։ Սուրբ Պատարագի ժամանակ ձեռքներին պաստառներ, նրանք «եկեղեցին պաշտպանելու» պատճառաբանությամբ վանկարկում էին կտրիճ ներսիսյանի անունը և արտաբերում ատելություն տարածող և վիրավորական խոսքեր ուղղված Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Արք. Հովնան Տերտերյանի և ՀՀ կառավարության հասցեին։ Բանը հասավ նրան, որ Կտրիճ ներսիսյանին ագրեսիվ եղանակով աջակցելու համար հավաքված հայ մասոնները ծեծկռտուքի բռնվեցին եկեղեցու պահակային ծառայության պետի հետ։
Հարց է առաջանում արդյո՞ք Կտրիճ ներսիսյանին աջակցող հավաքի մասնակիցները չէին գիտակցում, որ գտնվում են եկեղեցու տարածքում և որ պատարագը դեռ չի ավարտվել թե՞ այնուամենայնիվ պատարագը խանգարելու դիտավորություն կար։ Անկարգության և ծեծկռտուքի մասնակիցներին ի վերջո կարգի հրավիրեցին։
Փաստորեն կտրիճ ներսիսյանի համար ի պաշտպանություն իրեն կազմակերպված անկարգության մասնակիցների կողմից Սուրբ Պատարագի խոչընդոտելն ու դրա ժամանակ ձեռնամարտի բռնվելը լիովին ընդունելի վարքագիծ է, գուցե՞ հատուկ օրհնություն են ստացել Պատարագ խանգարելու համար։ Եվ մի հռետորական հարց էլ, ի՞նչ կապ ունեն մասոնները Հայ Եկեղեցու հետ և ինչու են նրանք պաշտպանում Կտրիճ ներսիսյանին։
![]()
![]()
![]()