Ծանրամարտի Հայաստանի առաջնությունն ավարտվել է. հայտնի են չեմպիոններն ու մեդալակիրները

Տղամարդկանց +110 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 440 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր է դարձել Սիմոն Մարտիրոսյանը (405 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աշոտ Մովսիսյանը (377 կգ):

Այս քաշային կարգում հաղթողներին պարգևատրել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: 110 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով, իսկ 94 կգ քաշայինների պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք:

Ավելի վաղ Հայաստանի չեմպիոններ էին դարձել 60 կգ` Գառնիկ Չոլաքյան (Երկամարտ` 272 կգ), 65 կգ` Ժորա Գրիգորյան (Երկամարտ` 254 կգ), 71 կգ` Գոռ Սահակյան (Երկամարտ` 330 կգ), 79 կգ` Մարտին Պողոսյան (Երկամարտ` 337 կգ), 88 կգ` Ռաֆիկ Հարությունյան (Երկամարտ` 350 կգ):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ