ՔՊ–ում 3 օր տեւած քվեարկությունն ավարտվեց. սկսվել է հաշվարկը

Այսօր ժամը 20.00–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ավարտվեց 3 օր տեւած քվեարկությունը։ Այս պահին ընթանում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը։

Նշենք, որ 1100 պատվիրակներից յուրաքանչյուրը 280 հոգանոց ցուցակից պետք է ընտրեր 50 ՔՊ-ականի։ Ամենաշատ ձայներ ստացած ՔՊ–ականները կներառվեն ՔՊ–ի նախընտրական ցուցակում։ Այնուհետև ապրիլի սկզբին կայանալիք համագումարի ժամանակ այդ 50 անձանց հերթականությունը կորոշվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ