![]()
Փետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարում՝ հայտնի որպես «կրակի օղակ»։
Խավարումը սկսվելու է մասնակի փուլով, երբ Լուսինը կսկսի աստիճանաբար ծածկել Արեգակը։ Օղակաձև փուլում Լուսինը ամբողջությամբ կհայտնվի Արեգակի սկավառակի ներսում, սակայն այն ամբողջությամբ չի ծածկի Արեգակը, քանի որ գտնվում է Երկրից ավելի հեռու դիրքում։ Արդյունքում Արեգակի արտաքին եզրը կմնա տեսանելի՝ ձևավորելով լուսավոր օղակ։
Առավելագույն պահին Լուսինը կգտնվի Արեգակի կենտրոնում՝ շրջապատված այդ «կրակի օղակով»։ Այնուհետև կսկսվի կրկնակի մասնակի փուլ, և խավարումը կավարտվի, երբ Լուսինը ամբողջությամբ կհեռանա Արեգակից։ Երևույթը հիմնականում տեսանելի կլինի Անտարկտիդայի տարածքից, այդ թվում՝ Concordia Station գիտահետազոտական կայանից։ Մասնագետները հիշեցնում են՝ Արեգակին պետք է դիտել միայն հատուկ պաշտպանիչ միջոցներով։
![]()