![]()
Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոսը Մայր աթոռում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Գարեգին Բ-ն չի կարողանալու մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին:
Ըստ նրա՝ այդպիսով եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը փոխվում է և այն կկայանա արդեն որպես սոսկ եպիսկոպոսաց հավաք։
«Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք:
Եպիսկոպոսները հավաքվելու են՝ քննարկեն զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որևէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,- լրագրողներին ասել է Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) նկատմամբ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
![]()