Խոշոր ավտովթար Երևանում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հայտնվել է կրպակի մեջ. կա տուժած

Փետրվարի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20:00-ի սահմաններում Ազատության պողոտա, Ահարոնյան և Ադոնց փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Դավիթ Թ.-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Ա.-ի վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Բախման հետևանքով «Nissan Pathfinder»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին և մայթին տեղադրված նախկին հայ մամուլի, հիմա՝ առևտրի փոքրիկ կրպակին՝ այն ամբողջությամբ վնասելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ