![]()
Հովսեփ Խուրշուդյանը գրում է.
Ասում են, որ երբ Ստալինը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանին առաջարկել է հայ ժողովրդին տեղափոխել Սիբիր, ավելի մեծ տարածքներ տրամադրելով՝ վերջինը պատասխանել է, որ դրա համար անհրաժեշտ կլինի տեղափոխել Սիբիր նաեւ Սուրբ Էջմիածինը։
Անկախ այն բանից, թե որքանով է այս պատումը իրական, դրա մեջ մի կարեւոր արձանագրում կա, այդ թվում այն տարածող մեր բազմաթիվ հայրենակիցների մոտ՝ անկախ այն բանից հավատացյալ թե աթեիստ․ համայն հայության հոգեւոր կենտրոնը եւ հոգեւոր հովվապետի նվիրապետական գահը պետք է լինի Հայաստանում։
Հիմա էս չկաթողիկոս Կտրիճը, ով կարիք ունի ճողոպրել Հայաստանից եւ իր կատարած անօրենությունների համար պատասխանատվությունից, որոշել է իր հետ տանել նաեւ Սուրբ Էջմիածինը։ Տվյալ դեպքում՝ կաթողիկոսական գահը, հավանաբար նաեւ ՀԱԵ գանձերը, ասես առաջինը իր հոր տունն է, երկրորդն էլ՝ իր ստացած ժառանգությունը։
Ու ռոբասերժական իրենց ձեւով ընդդիմությունն էլ մի ողբ է բարձրացրել, մի սրբացնել է սրբացնում էս ընչաքաղց արծաթասերին (КГБ-ի պահը էլ չասեմ), փորձում է դարձնել մէ տառապյալ, մէ հերոս, մէ նահատակ, մէ սուրբ։ Ինչպիսի էմոցիա, ինչպիսի էքսպրեսիա, Ստանիսլավսկին կնախանձեր․․․
Մաքրե՛ք եկեղեցին կրոնի ու հավատքի հետ կապ չունեցող ավազակներից։ Սա կլինի ամենակարեւոր գործերից մեկը, որ կանեք հայ ժողովրդի համար՝ հավատացյալ թե ոչ-հավատացյալ։
![]()