Լևոն Տեր-Պետրոսյանն էս փառապանծ «դիվանագետներին» որտեղից գտավ?…..Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է…

Փաստորեն մենք ԱԳ նախարար ենք ունեցել, որը չի հասկացել,
որ 1998թ. Արցախի նախագահին (կեղծ տեղեկանքով ու ընտրակեղծիքներով) ՀՀ նախագահ դարձնելով կոնֆլիկտը դարձվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ, այսինքն Հայաստանը «օկուպանտ», ու պատերազմի վտանգը կախվել է ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի վրա, մանավանդ լինելով ԼՂ անվտանգության երաշխավոր,
որ ԼՂ հարակից կամ ազատագրված (ինչպես անվանվել է, արդեն էական էլ չէ) շրջաններից Քարվաճառն ու Քաշաթաղը դնելով ՀՀ ԶՈւ պատասխանատվության տակ, այսինքն, օկուպանտ է դարձրել Հայաստանին, հետևաբար նոր պատերազմի վտանգը ոչ պակաս եղել է Հայաստանի պետականության համար, քանի որ «հասցեատեր» Հայաստանն էր,
որին Ալիև ավագը ֆռցրել է ու Մեղրիի և Քիվեսթի տարբերակներով տարածքային փոխանակումները բերվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որով նորից սպասվող պատերազմի տակ դրվել է Հայաստանի պետականությունը, որը միակողմանի համաձայնել է Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի «լեգիտիմությանը», ու այն չապահովելու դեպքում հարավում պատերազմ ստացող կողմը Հայաստանն է…
որը Մեղրիի ու Քիվեսթի տարբերակներում ճանաչել է Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերի (4 մեր սահմանային+3անկլավային) «հայկական օկուպացիա», դրանով նույնպես ընդունելով, որ Հայաստանը օկուպանտ է, ու եթե «փորձի չվերադարձնել օկուպացրածը», անձամբ ինքը պատերազմ կստանա նաև հյուսիս-արևելքում..
Ու հիմա այդ մարդը եկել աչուկները չռել ու գրել է, թե իրենց օրոք Հայաստանի պետականությունը վտանգի տակ չի եղել ու չի դրվել, ու դա դրել է այս իշխանությունը…
Փաստորեն մենք ապրել ենք անմեղսունակության 10-ամյակում…
Բայց նրա Սիվիլնեթը այս փաստերի ոչ մեկի ստուգում չի անի ու շեֆին սխալ հանի…
Լևոն Տեր-Պետրոսյանն էս փառապանծ «դիվանագետներին» որտեղից գտավ?…..

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ