![]()
Թբիլիսիում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով ավելի քան 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ է վիրավորվել։
Վիրավորների թվում են նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից Գիվի Փեիքրիշվիլին և Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող, արմատներով հայ Նիկա Մուխիգուլաշվիլին, այս մասին ArmDaily.am-ին հայտնեցին aliq.ge-ի գործընկերները։
Նշենք, որ հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե մահակներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:
![]()
![]()
![]()
![]()