Եվրոպան տեսնում է, որ TRIPP-ի նախագիծը կարող է իրական առաջընթաց լինել տարածաշրջանի համար. Կոս

Մյունխենի անվտանգային համաժողովում պանելային քննարկման ընթացքում Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը շեշտել է՝ ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին:

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր դռներ է բացել, Եվրամիությունը ուրախ է գործակցել երկու երկրի հետ՝ ձևավորելու գլոբալ երթուղիներ:

Նրա խոսքով՝ Միջին միջանցքում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, և դա հնարավոր չէր լինի առանց Հարավային Կովկասում կայունության։

«Եվրոպան տեսնում է, որ TRIPP-ի նախագիծը կարող է իրական առաջընթաց լինել տարածաշրջանի համար»,- հավելել է Մարթա Կոսը:

Եվրահանձնակատարը հավելել է, որ Եվրամիությունը կազմում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոնկրետ նախագծերի ցանկ՝ սահմանելու գործակցության առաջնահերթությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ