Այս պահի դրությամբ ՔՊ-ի համար կոնկրետ մրցակից չկա․ Ալեն Սիմոնյան

Այս պահի դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ակնհայտ մրցակից չի երևում։

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ արդեն որոշակիանում են ընտրական ցուցակներն իրենց պոտենցիալ վարչապետի թեկնածուներով, և ով է, ըստ նրա, ՔՊ-ի հիմնական մրցակիցը։

«Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում, և դա միայն իմ կարծիքը չէ, դա մեր քննարկումներն են ցույց տալիս, որովհետև դաշտում կա վաղուց կայացած ուժ, որը լավ կուսակցական համակարգ ունի և իր հավակնության մասին է հայտնել։ Դաշտում կա նոր ուժ, որը հավակնում է երիտասարդների մի մասի ձայներին։ Նույնիսկ մի քանի նման ուժ կա, որոնք փորձում են երիտասարդների համար առաջարկություն անել։

Կա նաև ուժ, որը իրեն անակնկալի պես է պահում, բայց որքան շատ են այդ ուժի ներկայացուցիչները խոսում, այնքան ակնհայտ է դառնում, որ անակնկալ չկա։ Մի խոսքով՝ խճանկարի բոլոր գույները կան, և անկեղծ՝ ակնհայտ չէ, թե որն է իրական մրցակիցը»,- ասաց Սիմոնյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ