![]()
Եթե ՌԴ-ն կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից քաղաքական, տնտեսական և անվտանգային օգուտներ ունենանք, մենք «պրոբլեմ» չունենք:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Խնդիրը նրանում է, որ չենք կարող ասել՝ դե, եկեք, օրինակ այս երկրի համար մեր շահերը զոհենք, չենք կարող ասել:
Ցանկացած պարագայում, երբ դրվի ՀՀ-ի և ԱՄՆ-ի շահը, մենք ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու, դրվի ՀՀ-ի և ՌԴ-ի շահը, մենք ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու»,-նշել է նա և հավելել՝ բոլորին շատ սիրում ենք, բոլորի նկատմամբ հարգանք ունենք, բայց ցանկացած պարագայում, երբ նժարին դրվի Հայաստանի և որևէ բարեկամ, գործընկեր, ռազմավարական դաշնակից, մենք մեր շահն ենք առաջնահերթ համարելու:
![]()