![]()
«Ոճը, որ մենք Ադրբեջանի հետ այսօր իրականացնում ենք բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հանարավորություն ստեղծող բան է, որից որ մենք չպետք է հրաժարվենք և տենց էլ անում ենք»։
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են, այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնալու են, ինչպես ժամանակին ասում են 2 հարյուրին հասնող մարդիկ կային և էլի մարդիկ կային, որոնք որ չվերադարձողի ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք դրան հասնել։ Այդ աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա ՀՀ»,-ասել է Ալեն Սիմոնյանը։
![]()