Սամվել Կարապետյանից մ տառը կմնար, եթե ՌԴ-ում նման հայտարարություններ աներ. Ալեն Սիմոնյան

«Ի՞նչ է նշանակում նույն ճակատագիրը, ինչ որ Սամվել Կարապետյանը»:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե մնացած բարերաներն էլ են արժանանալու Սամվել Կարապետյանի ճակատագրին:

«Սամվել Կարապետյանը ՌԴ-ում կարո՞ղ էր ասել «փոքրիկ խմբակը», կամ «մենք մեր ձևով կմիջամտենք», մ տառը կմնար Սամվել Կարապետյանից, կարող է դա էլ չմնար: ՀՀ ինքնիշխանության, Սահմանադրական կարգի հետ կապված որ երկրից ուզում է լինի՝ Ֆրնսիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից լինի նման հայտարարություն բնական է մենք դիմադրելու ենք և չենք թողնելու ՀՀ «наместник» կամ դրսից տղա բերեն, թող հանգիստ նստեն իրենց տեղները պետություն է ՀՀ-ն: Հասկանում եմ, որ որոշները դա դեռ չեն գիտակցում, որովհետև ժամանակին այդ բարերարները տներ են կառուցել, փողեր են տվել, նվերներ արել, նախագահական պալատներ են վերանորոգել և մտածել, որ իրենց դյուքանն է: 2018 թվականից այս կողմ չկա մեկը, որ ինձ, կամ ՀՀ վարչապետին ասի, որ իրենց ինչ-որ բան, կամ մի դրամ պարտք է»,- ասաց Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ